
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագ ահ Գուրգեն Գրիգորյանը մասնակցել է ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստին։
ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի գլխավորությամբ կայացած նիստին մասնակցել են Հասարակական խորհրդի անդամները, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և գործարար համայնքի ներկայացուցիչներ։
Քննարկման առանցքում որոշ ապրանքային խմբերի նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերն էին, դրանց կիրառման մեխանիզմները, տեղեկատվական համակարգի աշխատանքը և ապրանքների հետագծելիության ու վերահսկողության գործընթացների կատարելագործումը։
Կառուցապատողների հայկական ասոցիացիան կարևորում է Հասարակական խորհրդի աշխատանքներին մասնակցությունը՝ որպես գործարար միջավայրի բարելավման և պետություն-մասնավոր համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։ Խորհրդի նիստերի ուշադրության կենտրոնում են նաև կառուցապատման ոլորտին առնչվող խնդիրները և դրանց կարգավորման հնարավորությունները։




Կապ մեզ հետ