Մեր մասին

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականին, ակտիվ գործունեություն սկսել է ծավալել 2018 թվականից: Ասոցիացիան միավորում է ավելի քան չորս տասնյակ անդամ կառուցապատող ընկերություններ:
Ասոցիացիայի գործուներության հիմնական նպատակներից են.

- ՀՀ տարածքում կառուցապատմամբ զբաղվող անձանց շահերի պաշտպանությունը,
- ՀՀ կառուցապատման դաշտի մասնակիցների համագործակցության ձևավորումը,
- Կառուցապատման դաշտի թափանցիկության բարձրացումը,
- Կառուցապատման ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին մասնակցությունը,
- Կառուցապատման ոլորտում առկա խնդիրների վերհանումն ու բարձրաձայնումը, ինչպես նաև դրանց հնարավոր լուծումների առաջադրումը:

Ասոցիացիան ժամանակ առ ժամանակ կազմակերպում է կառուցապատման ոլորտի խնդիրներին նվիրված մի շարք հանդիպում քննարկումներ՝ ներգրավվելով ոլորտի առաջատար մասնագետներին, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին:

Մեր գործընկերները

Տեսնել ավելին
null || 'photo'

Հարգելի՛ գործընկեր, Ուրախ եմ ողջունել Ձեզ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքում: Կայքում կարող եք գտնել տեղեկատվություն Ասոցիացիայի պատմության մասին, ծանոթանալ կառույցի գործունեությանը, իրականցվող և սպասվող ծրագրերին, ստանալ տեղեկատվություն Ասոցիացիայի անդամ կառուցապատողների, գործընկերների մասին։ Մենք մշտապես բաց ենք բոլոր տեսակի երկխոսությունների ու գործընկերային հարաբերությունների համար: Հարգանքով՝ Գուրգեն Գրիգորյան «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ

Նորություններ

Տեսնել ավելին

Կապվիր մեզ հետ