
Կառուցապատողների հ այկական ասոցիացիայի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացած աշխատանքային քննարկմանը՝ նվիրված ջրային ենթակառուցվածքների արդիականացմանը և կառուցապատման ծրագրերի ջրամատակարարման խնդիրների լուծմանը։
Քննարկվել են պետություն–մասնավոր համագործակցությամբ նոր ջրային ենթակառուցվածքների կառուցման ու ֆինանսավորման, գործող ցանցերի բարելավման և ջրակորուստների նվազեցման հնարավորությունները։
Նախատեսվում է շարունակել ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերի, պոմպակայանների և ջրային ռեզերվուարների խնդիրների լուծմանն ուղղված գործնական առաջարկությունների մշակումը։
Ասոցիացիան կարևորում է պետություն–մասնավոր շարունակական երկխոսությունը և համակարգային լուծումների մշակումը։







Կապ մեզ հետ