
Ն րա խոսքով՝ նոր կառուցվող շենքերի ինքնարժեքի և բնակարանների շուկայական գների վրա էական ազդեցություն ունեն մի շարք գործոններ, այդ թվում՝ հանրային իշխանության մարմինների կողմից ընդունվող կարգավորումները, մատակարար կազմակերպությունների միացման բարձր վճարները, տեղական տուրքերն ու վճարները, որոնք հանգեցնում են քաղաքաշինական ծրագրերի ինքնարժեքի էական աճի։
Միաժամանակ մատնանշվել են նաև կառուցապատման ոլորտի զարգացմանը նպաստող դրական գործոնները, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների համեմատ մեր երկրի կայունությունը, սփյուռքահայերի կապիտալի ներհոսքը և ռելոկացիան, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք այլ բարենպաստ միտումներ, որոնք շարունակում են պահպանել հետաքրքրությունը Հայաստանի անշարժ գույքի շուկայի նկատմամբ։
Կապ մեզ հետ