
Նիստի ընթացքում քննարկվել են հարկային օրենսդրության և հարկային վարչարարության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև գործարար համայնքի շահերի պաշտպանությանն ու վարչարարական մոտեցումների կատարելագործմանն ուղղված փոփոխությունները։
Ասոցիացիան մշտապես կարևորել է պետություն-մասնավոր արդյունավետ և կառուցողական երկխոսությունը։ Նման համագործակցության արդյունքում բոլորովին վերջերս ընդունվեց նաև հարկային իրավախախտումների գծով քրեականացման շեմերի բարձրացման վերաբերյալ իրավակարգավորումը։
Կողմերը կարևորեցին հասարակական խորհրդի ակտիվ ներգրավվածությունը հարկային վարչարարության բարելավմանը, կամավոր հարկային կարգապահության բարձրացմանն ու օրինապահության խթանմանն ուղղված նոր կարգավորումների մշակման և ընդունման գործընթացում։
Կապ մեզ հետ