
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ «Ռենշին» և 1SQ, ինչպես նաև անդամ «Լույսեր» ընկերությունների կողմից պարտատոմսերի թողարկումը վկայում է քաղաքաշինական և կապիտալի շուկաների խոր ինտեգրման, կառուցապատողների ֆինանսական գրագիտության, կարգապահության աճի, ինչպես նաև կորպորատիվ կառավարման մշակույթի բարձրացման մասին։
Ասոցիացիայի նախագահի խոսքով՝ կորպորատիվ պարտատոմսեր թողարկող ընկերություններն առանձնանում են սեփական կապիտալի բավարար մակարդակով և համեմատաբար ցածր ռիսկայնությամբ, ինչը բարձրացնում է ներդրողների վստահությունն ու թողարկումների գրավչությունը՝ խթանելով անշարժ գույքի շուկայի միջազգայնացմանը և ոլորտի հեղինակության բարձրացմանը։
Կապ մեզ հետ