
Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը՝ կարևորելով անշարժ գույքի ոլորտում նման միջոցառումների անցկացումը։ Նա ընդգծել է, որ նման հարթակները նպաստում են կառուցապատողների և սպառողների միջև բաց և թափանցիկ երկխոսության ձևավորմանը, պետություն–մասնավոր համագործակցության խթանմանը, բիզնեսի և պետության միջև շարունակական ու կառուցողական երկխոսության ապահովմանը, ինչպես նաև համատեղ արդյունավետ լուծումների մշակմանը։
Կառուցապատողների հայկական ասոցիացիան «TOON EXPO» անշարժ գույքի ցուցահանդեսի պաշտոնական գործընկերն է հանդիսանում ցուցահանդեսի մեկնարկի առաջին իսկ օրից։ Ասոցիացիայի անդամ բազմաթիվ կառուցապատող ընկերություններ «Toon Expo. Invest 2026»-ի շրջանակներում ներկայացնում են իրենց նախագծերն ու ներդրումային առաջարկները։



Կապ մեզ հետ