
Քննարկվել են՝
• կառուցապատողների սնանկության առանձնահատկություններ սահմանող օրենսդրական նախաձեռնությունը, ինչպես նաև հատուկ կարգավորումների ներդրման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով կառուցապատման ոլորտի առանձնահատկությունները և բազմաթիվ գնորդ-շահառուների իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը,
• գնորդների վճարումների ապահովագրության (insurance) մեխանիզմների մասշտաբայնացմանը միտված քայլերը, այդ թվում՝ պետական սուբսիդավորման գործիքների կիրառումը՝ ապահովելով գնորդների ռիսկերի ամբողջական (մինչև 100 %) պաշտպանություն,
• քրեաիրավական վարույթների նախաձեռնման հետ կապված ռիսկերը և ներդրումային միջավայրի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը։ Մասնավորապես՝ ներկայացվել է այն իրավիճակը, երբ անշարժ գույքի նախկին սեփականատերերի մասնակցությամբ տարիներ առաջ գույքի ձեռքբերման հիմքերի իրավաչափության վերաբերյալ ներկայիս քննությունը հանգեցնում է ներկայիս բարեխիղճ սեփականատերերի համար լրացուցիչ իրավական և գործարար բարդությունների,
• «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որի առանձին դրույթները քննարկվել են՝ նպատակ ունենալով հստակեցնել կառուցապատող–գնորդ հարաբերությունների կարգավորումը և բարձրացնել գնորդների իրավունքների պաշտպանության մակարդակը։




Կապ մեզ հետ