
Նախագծերը ներառում են հարկային վարչարարության առանցքային բարեփոխումներ, որոնց անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնվել է նաև Ասոցիացիայի կողմից։ Դրանք միտված են նախնական հաշվարկների հիմքով ձևավորվող հաղորդումների և քրեական գործերի պրակտիկայի էական բարելավմանը՝ բիզնեսակենտրոն մոտեցումների կիրառմամբ:
Բարեփոխումների առանցքում պետություն-հարկ վճարող փոխվստահության ամրապնդումն է, հարկ վճարողների լսված լինելու իրավունքի ընդլայնումը և կամավոր կարգապահության խթանումը՝ միաժամանակ ապահովելով ավելի թիրախային պայքար հարկային իրավախախտումների դեմ։
Առաջարկվում է նաև վերանայել քրեական պատասխանատվության շեմերը՝ դրանք բարձրացնելով, ինչպես նաև հստակեցնել քրեական վարույթի մեկնարկի ընթացակարգերը՝ հնարավորություն տալով մինչև գործի հարուցումը բողոքարկել առաջադրված պարտավորությունները։
Միաժամանակ ներդրվում են այլընտրանքային մեխանիզմներ՝ գույքի արգելադրման փոխարեն բանկային երաշխիքների կիրառմամբ։
Կապ մեզ հետ