
Հանդիպման ընթացքում քաղաքապետը ներկայացրել է Երևանի քաղաքաշինական-ներդրումային ծրագրերը, ինչպես նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները։ Քննարկվել են թաղամասերի վերակառուցման, նոր բնակելի համալիրների կառուցման և քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնությունները։
Ասոցիացիայի և Միության ներկայացուցիչները բարձրացրել են քաղաքաշինության ոլորտում առկա մի շարք խնդիրներ և ներկայացրել դրանց լուծման առաջարկություններ՝ կարևորելով Երևանի համայնքի հետ շարունակական ու կառուցողական երկխոսությունը։
Հանդիպման ընթացքում առաջարկվել է նաև կյանքի կոչել Ասոցիացիայի կողմից նախաձեռնված՝ տեղական տուրքերի տարաժամկետման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը՝ բանկային երաշխիքների կիրառմամբ։ Նախաձեռնության նպատակն է նվազեցնել շուկա մուտք գործելու ֆինանսական շեմը և խթանել նոր ներդրումային ծրագրերի իրականացումը։







Կապ մեզ հետ