
Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը մասնակցել է խորհրդի առաջին նիստին՝ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ միասին։
Նիստը վարել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ով ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու պատրաստակամության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նիստերի օրակարգային հարցերը և ոլորտային առաջնահերթությունները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել հարկային քաղաքականությանը, պետական գնումների ոլորտին, ինչպես նաև բյուջետային գործընթացի կազմակերպման ընթացիկ հարցերին։




Կապ մեզ հետ