
Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքների քրեաիրավական նվազագույն շեմերի բարձրացման, ինչպես նաև հարկային մարմնում վարչական բողոքարկման ընթացակարգի ավարտից հետո իրավապահ մարմիններին հաղորդումների ներկայացման գործընթացի կարգավորման առաջարկությունները։ Առաջարկները միտված են հաղորդման ներկայացումից առաջ հարկ վճարողի՝ լսված լինելու իրավունքի լիարժեք ապահովմանը։
Գուրգեն Գրիգորյանը կարևորել է պետություն–մասնավոր արդյունավետ երկխոսությունը՝ ողջունելով ՊԵԿ-ի նոր մոտեցումը՝ նվազեցնել քրեական գործերի հարուցման պրակտիկան և ընդլայնել տնտեսվարողների հետ համագործակցության միջոցով հնարավոր իրավախախտումների բացահայտման և կանխարգելման հնարավորությունները։
Կապ մեզ հետ