
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 27-ին կայացել է քննարկում՝ էկոնոմիկայի նախարարի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, ԱԺ պատգամավորների, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամների, անդամ կառուցապատողների, Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչների, ինչպես նաև պետական և մասնավոր ոլորտի այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Քննարկվել են շինարարության ոլորտի կայուն զարգացման շրջանակում ՀԷՑ-ի անելիքներին առնչվող՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Հայաստանի շինարարների միության ներկայացրած առաջարկները։ Անդրադարձ է կատարվել արտաքին և ներքին էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման ու միացման փուլերում առաջացող խնդիրներին, գործընթացների ժամկետներին, ինչպես նաև նոր կառուցվող ենթակայանների զբաղեցրած հողամասերի և դրանցով ծանրաբեռնված անշարժ գույքի նպատակային նշանակության փոփոխության ընթացակարգերին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները, համատեղել ջանքերը առկա խնդիրների լուծման ուղղությամբ և ձևավորել արդյունավետ ու կառուցողական երկխոսություն։










Կապ մեզ հետ