
Խորհրդի առաջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Կադաստրի կոմիտեի կողմից շրջանառվող՝ կառուցվող անշարժ գույքը 81% ավարտվածության փուլում պետական գրանցման վերաբերյալ օրենսդրական նախագիծը։
Ասոցիացիայի նախագահի հիմնական մտահոգությունն այն է, որ նախագծով առաջարկվում է պետական գրանցումից 3 ամիս անց սկսել գույքահարկի հաշվարկը։ Գուրգեն Գրիգորյանը նշել է, որ այս կարգավորումը անհրաժեշտ է համապատասխանեցնել գործող օրենսդրությանը և Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2025 թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական պարզաբանմանը՝ բացառելով լրացուցիչ ֆինանսական բեռ նախատեսող կարգավորումները և ներդրումային միջավայրում նոր ռիսկեր առաջացնելու հավանականությունը։
Քննարկումն անցել է կառուցողական մթնոլորտում․ Կադաստրի կոմիտեի գործընկերները պատրաստակամություն են հայտնել հաշվի առնել ներկայացված դիտարկումները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկությունները գրավոր ներկայացնելու և քննարկումները շարունակելու վերաբերյալ։
Կապ մեզ հետ