
Նիստի ընթացքում քննարկվել են Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախատեսված՝ 2026 թվականի Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացման ենթակա միջոցառումները, ինչպես նաև Հարկային վարչարարության բարեփոխումների և Մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ծրագրերը, որոնցով նախանշված են ՀՀ ՊԵԿ առաքելությունը և տեսլականը։
Անդրադարձ է կատարվել նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերանայմանը, որի շրջանակում առաջարկվել է քննարկել հանձնաժողովի աշխատանքներին՝ իր ցանկությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի մասնակցության ապահովման հարցը։
Կապ մեզ հետ