
Նիստի ընթացքում քննարկվել են Ասոցիացիայի մի շարք նախաձեռնություններ և դրանց ընթացքի վերաբերյալ ներկայացվել դիտարկումներ, մասնավորապես՝
«Կառուցապատողների սնանկության առանձնահատկությունների մասին» հատուկ կարգավորումների ներդրումը, որոնք միտված են ձախողման վտանգ ունեցող կառուցապատման ծրագրերի առողջացմանը, դրանց շարունակականության ապահովմանը և սպառողների շահերի պաշտպանությանը,
Գնորդների վճարումների ապահովագրության մեխանիզմների ընդլայնումը և Կառավարության կողմից այս գործիքի կիրառման խթանումը, ինչը թույլ կտա կառուցապատման ընթացքում առաջացող խնդիրների դեպքում առավել արդյունավետ պաշտպանել սպառողների շահերը,
Ներդրումային միջավայրի ռիսկերը, քրեաիրավական և վարչաիրավական կարգավորումները, ինչպես նաև բարեխիղճ ձեռք բերողի իրավական պաշտպանության ապահովման հարցերը,
Կապիտալի շուկայի ինտեգրումը քաղաքաշինական շուկային և Կառավարության աջակցող գործիքակազմերի ընդլայնման հնարավոր տարբերակները։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության արդյունավետության բարձրացման և սեղմ ժամկետներում կոնկրետ արդյունքների ամփոփման ուղղությամբ, մասնավորապես՝
ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպել հանդիպում-քննարկում ապահովագրական ընկերությունների և Ասոցիացիայի ներկայացուցիչների միջև՝ ապահովագրական գործիքակազմերի քննարկման և արդյունավետ լուծումների մշակման նպատակով,
Արդարադատության նախարարության և Ասոցիացիայի միջև ապահովել համակարգված աշխատանք՝ սնանկության ոլորտի հատուկ կարգավորումների ներդրման ուղղությամբ,
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ ուսումնասիրել ներդրումային միջավայրում առաջացող ռիսկերը և բարեխիղճ ձեռք բերողների գույքերի արգելադրումների պրակտիկան՝ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման նպատակով։
Ասոցիացիայի նախագահն իր գոհունակությունն է հայտնել հանրային իշխանության ներկայացուցիչներին՝ արդյունավետ և բարձր մակարդակի գործընկերության և ներդրումային միջավայրի խնդիրների լուծման պատրաստակամության համար։
Կապ մեզ հետ