
Քննարկմանը ներկա են եղել շահագրգիռ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածը ներկայացնող միությունների ներկայացուցիչներ։
Համաձայն տարեվերջին ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ արձնագրվող հիմնական խնդիրներին և դրանց հասցեագրման նպատակով հնարավոր լուծումներին: Իր խոսքում Գուրգեն Գրիգորյանը ներկայացրել է գործարարներին հուզող մի շարք հարցեր։ Անդրադառնալով արձանագրված խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ պետական գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկներին՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարևորել են խնդրի կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքը՝ միևնույն ժամանակ ներյկայացնելով հնարավոր լուծումների լավարկմանն ուղղված առաջարկներ:
Հանդիպման ավարտին մասնակիցները վերահաստատել այս ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների շուրջ քննարկումները շարունակելու պատրաստակամությունը՝ առաջիկայում դրանք ամփոփելու և անհրաժեշտ գործընթացները իրականացնելու նպատակով։
Կապ մեզ հետ