
Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն առանձնահատուկ կարևորել է Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությունը՝ մատնանշելով դրա արդյունքում ոլորտում տեղի ունեցող դրական փոփոխություններն ու արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իր հերթին կարևորել է Ասոցիացիայի հետ համագործակցությունը, ողջունել էկոհամակարգեր ձևավորելու «Գրին Ռոք» ընկերության նախաձեռնությունը։
Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ Ասոցիացիայի հետ համատեղ Կոմիտեն իրականացնում է ԵՄ նորմերի տեղայնացում, ինչը կնպաստի քաղաքաշինական հետաքրքիր լուծումներով ծրագրերի՝ միջազգային չափանիշներին համապատասխան իրականացմանը Հայաստանում։
Կապ մեզ հետ