
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը խոսել է Հայաստանի տնտեսությունում ամենաբարձր աճի ցուցանիշ արձանագրած ոլորտներից շինարարության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների մասին։
Իր խոսքում Ասոցիացիայի նախագահը շեշտադրել է տնտեսության հարակից ու սպասարկող ոլորտների վրա կառուցապատման էական դրական ազդեցության մասին՝ հանքարդյունաբերությունից սկսած, շինանյութի վաճառքով վերջացրած։ Քաղաքաշինական ծրագրերի ակտիվության շնորհիվ արձանագրվում են ֆինանսների ակտիվ շարժ, զբաղվածության մեծ ցուցանիշներ, էական հարկային մուտքեր և երկրի տնտեսական կյանքում այլ դրական արդյունքներ։
Կառուցապատումը, հարակից ու սպասարկող ոլորտները միասին երկրի ՀՆԱ-ում ապահովում են գրեթե 21.5% ցուցանիշ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կապ մեզ հետ