
Կառուցապատողների Հայկական Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը մասնակցել է Ջերմուկում անցկացված «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին, որտեղ հանդես է եկել նաև բանախոսությամբ՝ «Կարգավորումներ և վարչարարություն» պանելային քննարկման շրջանակներում:
Իր խոսքի ընթացքում բանախոսը շեշտադրել է հանրային իշխանության մարմինների վարչարարական գործընթացներում առկա խնդիրները, բիզնեսակենտրոն մոտեցումների նվազ լինելը և մերժողական վարքագծի գերակշռությունը, ինչը պայմանավորված է հնարավոր ապագա ռիսկերից խուսափելու մտավախությամբ կամ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ռիսկերով։
Կապ մեզ հետ