
«Կառուցապատողները նշանակալի դեր ունեն երկրի տնտեսական կյանքում։ Սակայն երկարաժամկետ ներդրումային ծրագրերում իրավական կանխատեսելիությունը բացակայում է»։
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ոլորտի խնդիրներին, ասոցիացիայի կողմից պատկան մարմիններին առաջարկվող օրենսդրական փոփոխություններին։
Գուրգեն Գրիգորյանի խոսքով` կառուցապատողները նշանակալի դեր ունեն երկրի տնտեսական կյանքում․ այդ մասին են վկայում ՀՆԱ-ի 2025 թվականի ցուցանիշները՝ շուրջ 21.5 տոկոս՝ շինարարություն և անշարժ գույքի հետ կապված գործունեություն, հարակից, ածանցյալ, սպասարկող ոլորտները միասին։ Հարկային մուտքերը 2020-2025 թթ. կազմել են շուրջ 350 միլիարդ դրամ։
«Պետք է ապահովել կանխատեսելի բիզնես միջավայր, հետադարձ ուժով վատթարացնող կարգավորումները չտարածել ընթացիկ ներդրումային ծրագրերի վրա: Ներդնել մեխանիզմներ, որ շուկան ունենա զարգացման շարունակություն»։
Կապ մեզ հետ