
Կառուցապատողների Հայկական Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյա նը մասնակցել է Firdus Prime Residence թաղամասում կառուցվող Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի նոր մասնաշենքի տանիքի տոնին։
Միջոցառման ընթացքում Գուրգեն Գրիգորյանը գնահատանքի է արժանացրել պետություն-մասնավոր համագործակցության՝ արդեն իսկ ձևավորված նոր որակը։ Նրա խոսքով՝ հատկապես կարևոր է, որ կառուցապատողները ոչ միայն բիզնես ծրագրեր են իրականացնում, այլև ձևավորում հանրային շահի սպասարկմանն ուղղված միջավայր։ Firdus Prime Residence քաղաքաշինական նախագիծը, որն իրականացնում է դպրոցական նոր մասնաշենքի կառուցումը, դրա լավագույն օրինակներից է. այն միաժամանակ տնտեսական ծրագիր է և կրթական նշանակության սոցիալական ներդրում։
Կապ մեզ հետ