
Այսուհետ քաղաքացիները և օտարերկրյա ներդրողները հնարավորություն կունենան Հայաստանում ձեռք բերել անշարժ գույք՝ հեռավար եղանակով՝ էլեկտրոնային նույնականացման միջոցով և առանց նոտարական վավերացման պահանջի։
Նախագիծը վերաբերում են այն եռակողմ հիփոթեքային պայմանագրերին, որոնց կողմերն են բանկը (վարկային կազմակերպությունը), գնորդը և վաճառողը։
Նախագծի վերաբերյալ դրական դիրքորոշում է հայտնել «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը՝ մատնանշելով նորամուծության նաև այլ դրական կողմեր ևս՝ «Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում չնախատեսել թվային լուծումների միջոցով գործարքների իրականացնման և վավերացման հնարավորություններ և ընթացակարգեր, մեղմ ասած, անթույլատրելի է»։
Alphanews-ի անդրադարձը
Կապ մեզ հետ