
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել են «Այգի» բիզնես կենտրոն, որը կառուցվել է Ասոցիացիայի խորհրդի անդամներ Վահե Պետրոսյանի և Հարություն Պետրոսյանի կողմից` BREEAM ստանդարտներին համապատասխան: Ներդրվել է շուրջ 10 միլիարդ ՀՀ դրամ՝ ապահովելով շուրջ 2,000 անձի աշխատանքի պայմաններ։
Կողմերը քննարկել են կառուցապատմանը և ներդրումային միջավայրին խթանող գաղափարներ և պետություն-մասնավոր գործընկերության խորացման ուղիներ՝ կարևորելով նման այցելությունները, որոնք նպաստում են լավագույն փորձի փոխանակմանը, նորարարական գաղափարների տարածմանը և կառուցապատման մշակույթի շարունակական զարգացմանը։










Կապ մեզ հետ