
Չպետք է նույն արշինով չափել թե՛ բարեխիղճ, թե՛ անբարեխիղճ կառուցապատողներին, ովքեր փորձում են չարաշահել օրենսդրական կարգավորումների պահանջները: Այս մասին «Զարկերակ» լրատվականին տրված հարցազրույցում նշել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Նրա դիրքորոշմամբ` երկարաժամկետ ներդրումային ծրագրերի համար գերկարևոր խնդիրը կանխատեսելի միջավայրի ապահովումն է. «Կարգավորումները չպետք է լինեն այն աստիճան խիստ, որ բիզնեսի ախորժակը փակվի: Հաճախ ընդունվում են որոշումներ, որոնք ի սկզբանե ունեն լավ նպատակ, սակայն չունեն երկարաժամկետ կտրվածքով ազդեցության գնահատումներ, դրա համար հաճախ առաջացնում են հակառակ էֆեկտ»:
Հարցազրույցն ամբողջությամբ
Կապ մեզ հետ