
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությանը, որին ներկա էին նաև Կառավարության անդամներ, դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ։
Ասոցիացիայի նախագահը մասնակցել է կայուն շրջակա միջավայրով էկոլոգիապես անվտանգ քաղաքների զարգացմանը նվիրված պանելային քննարկմանը, հանդես եկել բանախոսությամբ։
Միջոցառման նպատակն էր քննարկել Հայաստանի տնտեսական ներուժն ու արտադրական հնարավորությունները, ներկայացնել պետական աջակցության գործիքակազմը, ինչպես նաև զարգացնել գործարար կապերը։
Կապ մեզ հետ