
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի և Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչներին:
Քննարկվել են շինարարության ոլորտի արդի հիմնախնդիրները, ոլորտի ազդեցությունը երկրի ՀՆԱ-ի աճի վրա, մտքեր են փոխանակվել դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների առնչությամբ։
Մտքեր են փոխանակվել եկամտային հարկի ետվերադարձի ծրագրի ավարտով նոր գործիքների ներդրման անհրաժեշտության, աշխատաշուկայի խնդիրների, ինչպես նաև բնակարանային գների արդի միտումների վերաբերյալ։
Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, ընդգծելով կառուցողական երկխոսության շարունակականության կարևորությունը, բարձր գնահատեց կողմերի միջև համագործակցությունը՝ իր երախտագիտությունը հայտնելով ԱՄՀ պատվիրակությանը:
Նման ձևաչափով հանդիպում-քննարկումները անցկացվում են արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ դառնալով ոլորտային զարգացման և փորձի փոխանակման կարևոր հարթակ։





Կապ մեզ հետ