
Կառուցապատողների հայկական ասոցիացիան կազմակերպել էր «Կառուցապատման մարտահրավերները և զարգացման հեռանկարները» խորագրով համաժողով` «Այգի» բիզնես կենտրոնում։
Ներկայացվել են կառուցապատման ոլորտի տնտեսական և վիճակագրական ցուցանիշները, զարգացման հեռանկարները, ինչպես նաև առկա խնդիրները՝ կարևորելով պետություն-մասնավոր երկխոսությունը, հատկապես՝ Քաղաքաշինության կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Երևան համայնքի և համաժողովին մասնակից մյուս գործընկեր կառույցների հետ:
Համաժողովին ներկա էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ Վրեժ Մխիթարյանն ու Համլետ Սահակյանը, Երևան համայնքի ու այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կառուցապատման և հարակից ոլորտների գործարարներ, հյուրեր։
Նման քննարկումներն ու համաժողովները շարունակական կլինեն և կարևոր դեր կզբաղեցնեն կառուցապատման ոլորտի հետագա զարգացման գործում։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կապ մեզ հետ