«Կառուցապատողների հայկական ասոցիացիան» hպարտությամբ հայտարարում է, որ միջազգային հեղինակավոր SHARE ճարտարապետական ֆորումը առաջին անգամ կանցկացվի Հայաստանում։ Այն տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայում՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահում։
Այս կարևոր իրադարձությամբ Հայաստանը ևս պաշտոնապես դառնում է SHARE Architects միջազգային համաշխարհային ցանցի անդամ, որն ընդգրկում է ավելի քան 25 պետություն Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
SHARE ֆորումի մեկնարկը Հայաստանում ռազմավարական հնարավորություն է՝ հայկական ճարտարապետությունն ու զարգացումները ներկայացնելու միջազգային հարթակներում։ Այն խթանում է մասնագիտական համագործակցությունը ինչպես Կովկասում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ միաժամանակ ապահովելով ուղիղ կապ համաշխարհային առաջատար ճարտարապետների հետ։ Ֆորումի ընթացքում անցկացվելիք բանախոսություններն ու քննարկումները, նորարարական փորձի փոխանակումը մասնակիցներին կփոխանցեն արժեքավոր գիտելիքներ և համագործակցության նոր հնարավորություններ։
SHARE Armenia 2025-ը կհյուրընկալի հայտնի ճարտարապետական ստուդիաների ներկայացուցիչների՝ ինչպես Zaha Hadid Architects, UNStudio և SOM, այնպես էլ բանախոսներ 11 երկրներից։
Ֆորումը եզակի հնարավորություն է անշարժ գույքի ոլորտի մասնակիցների համար ՝ հետևելու ճարտարապետության և քաղաքաշինության վերջին զարգացումներին ու անձամբ հանդիպելու հայտնի նախագծերի հեղինակներին։
Միջոցառման ծրագրի, հաստատված բանախոսների և գրանցման վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկատվություն կարող եք գտնել միջոցառման պաշտոնական էջում
Մասնակիցների գրանցումն արդեն հասանելի է։
Սիրով հրավիրում ենք մեր անդամներին գրանցվելու կայքում և ապահովելու իրենց մասնակցությունը տարվա ամենասպասված ճարտարապետական միջոցառումներից մեկին։
Կապ մեզ հետ