Մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ։
Ելույթ է ունեցել նաև «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյան ը՝ կարևորելով պետություն-մասնավոր երկխոսությունը, բիզնեսակենտրոն վարչարարության անհրաժեշտությունը և խնդիրների լուծումները:
Ասոցիացիայի նախագահը ներկայացրել է կառուցապատողներին հուզող և վերջերս ակտիվորեն քննարկվող խնդիր՝ կառուցման փուլում գտնվող (ավարտական ակտ չունեցող) շենքերը գույքահարկով հարկելու վերաբերյալ, վերջինիս հնարավոր բացասական հետևանքները և կառուցապատողների անվճարունակությունների հերթական ռիսկերը, երկրի տնտեսական կյանքում շղթայական հնարավոր բացասական ազդեցությունները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա աշխատանքային քննարկումների արդյունքում հստակեցնել լուծում պահանջող առաջնահերթ խնդիրների շրջանակը՝ դրանք առավել առարկայական քննարկելու և Կառավարության հետագա որոշումներում հասցեագրելու նպատակով։
Կապ մեզ հետ