«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի և Ֆինանսների նախարարության նախաձեռնած հանդիպմանը՝ քննարկելու պետություն-մա սնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման հնարավորությունները։
Հանդիպումը կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի ղեկավարությամբ։ Ներկա են եղել Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամները և նախագահ Գուրգեն Գրիգորյանը, կոմիտեի ներկայացուցիչները։
Մանրամասները՝ տեսանյութում
Կապ մեզ հետ