Քննարկվել են հարկային համակարգի հայեցակարգային փոփոխություններին վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև Ասո ցիացիայի նախագահը՝ անդրադառնալով երկրի ներդրումային միջավայրի կարևոր բաղադրիչներից մեկին՝ բիզնեսակենտրոն վարչարարության և կայուն օրենսդրության կարգավորումների ու մոտեցումների անհրաժեշտությանը:
Գուրգեն Գրիգորյանը շեշտել է պետություն-մասնավոր երկխոսության կարևորությունը ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնող խնդիրների քննարկման և արդարացի լուծումների հասնելու գործընթացում, ներկայացրել հաջողված օրինակները և հայտնել ակնկալիք, որ նման երկխոսությունները կլինեն շարունակական:
Եկամուտների քաղաքականության խորհրդի նիստի մասնակիցները բարձր են գնահատել հարկային համակարգի շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքը՝ կարևորելով արդյունավետ հարկային քաղաքականության ձևավորման գործընթացում մասնագիտական քննարկումներն ու համագործակցությունը։
Կապ մեզ հետ