Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։
Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հն արավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։
Դիտարկվել են շինարարական նոր նյութերի կիրառության վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև ներկայացվել է կառուցապատողների սնանկության վարույթի հայեցակարգ մշակելու Ասոցիացիայի նախաձեռնությունը։
Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտում ինքնակարգավորող մարմնի ձևավորման գաղափարի և դաշտի կարգավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ։ Կարևորվել է նաև կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների համար կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպումը մասնագիտական բուհերի հետ համագործակցությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քաղաքաշինության ոլորտի մի շարք այլ թեմաների։
Կապ մեզ հետ