«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչներն այցելել են Ասոցիացիայի անդամ «Արտքոմփանի» ՍՊԸ կողմից կառուցվող Firdus Prime Residence համալիր, որտեղ ավարտին է հասցվել ապագա թաղամասի առաջին շենքի՝ Լոտ 14-ի հիմնակմախքի երկաթբետոնե աշխատանքների և տանիքի ավարտը։
Այդ կապակցությամբ Firdus Prime Residence-ի կառուցապատողները Հայաստանում առաջին անգամ նշել են «Տանիքի տոնը»։ Միջոցառմանը ներկա էին կառուցապատողները, շինարարները, ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ և բազում հյուրեր։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն իր խոսքում բարձր է գնահատել կառուցապատողների իրականացրած աշխատանքը՝ նշելով, որ վերջիններս կարողացել են բազում բարդություններ հաղթահարել և Երևանի համար քաղաքաշինական կարևոր ծրագիր իրագործել։
Կապ մեզ հետ