Оրերս տեղի է ունեցել հանդիպում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» ՀԿ-ի նախագահության ներկայացուցիչների հետ։
Ասոցիացիայի անունից հանդիպմանը մասնակցել է խորհրդի անդամ Արմեն Մկոյանը, ով ևս մեկ անգամ բարձրաձայնել է կառուցապատողների խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այս հարթակը ևս օգտագործել կառուցապատողների խնդիրների բարձրաձայնման և լուծումների առաջադրման համար։
ℹՀիշեցնենք, որ «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» ՀԿ նախագահության կազմում ամիսներ առաջ առաջադրվել էր Ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Մկոյանի («էլիտ Գրուպ» ՓԲԸ) թեկնածությունը։
Հանդիպման մանրամասները
Կապ մեզ հետ