«Ռենշին» ներդրումային ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի կողմից։
Հիմնադրումից մինչ օրս ընկերությունն անմիջական մասնակցություն է ունեցել երկրի անշարժ գույքի քաղաքակիրթ ու միջազգային չափանիշներին ձգտող շուկայի ձևավորմանը, տնտեսության զարգացման ծրագրերին ու նրա ներդրումային գրավչության բարձրացմանը: Տարիների ընթացքում ընկերությունը ձեռք է բերել իր ուրույն տեղն անշարժ գույքի շուկայում:
Նոր և բարդ ծրագրերի նախաձեռնում և հետևողական իրագործում, խնդիրների գլոբալ մոտեցում՝ համաշխարհային տենդենցներին ու միջազգային չափանիշներին համապատասխան, ահա այն հիմնական սկզբունքները, որոնց շնորհիվ «Ռենշին» ընկերությունն իր գործունեության մոտ 18 տարիների ընթացքում հասավ բարձր հաջողությունների՝ ապահովելով անընդհատ զարգացում: Ընկերությունը մշտապես կատարելագործվում է՝ բավարարելով հաճախորդների պահանջները:
Ընկերության գործունեությանն առավել մանրամասն կարող եք կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքէջում` https://renshin.am :