ՀԱԷԿՇԻՆ-ը Հայաստանի առաջատար շինարարական ընկերություններից մեկն է: 2004 թվականին ՀԱԷԿՇԻՆ-ը, որպես «ՀԱԷԿ»-ի շինարարական վարչության իրավահաջորդ, սեփականաշնորհվել է և շարունակում է շինարարական կենսագրությունը մինչ օրս` հարստանալով աշխատանքային նորանոր հաջողություններով և հիշարժան կառույցներով:
Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ում ընկերությունն իրագործել է ռազմավարական և տարաբնույթ նշանակության կարևորագույն կառույցների շինարարություն, մասնավորապես՝ կառուցվել է մոտ 250 օբյեկտ, այդ թվում` ավելի քան 10 խոշոր հիդրոտեխնիկական, 20 արդյունաբերական, 25 էներգետիկ և ավելի քան 160 քաղաքացիական:
Ընկերության գործունեությանն առավել մանրամասն կարող եք կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքէջում` www.haekshin.am :