Շուկայում կտրուկ գնաճ նկատվել է դեռ մարտ-ապրիլ ամիսներին...
«Շուկայում վիճակը վերջին մի քանի ամիսներին մի փոքր կայունացավ, բայց եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա մոտավորապես 20-30 տոկոսով հիմա ավելի թանկ է: Եթե նախկինում, օրինակ՝ բնակարանի վարձակալությունն արժեր 200 հազար դրամ, ապա հիմա՝ 300 հազար է»:
Դա պայմանավորված է թե՛ աշխատաշուկայի գնաճով, այսինքն՝ արհեստավորներն իրենց աշխատանքի գները բարձրացել են, և՛ թե օգտագործվող նյութերի թանկացմամբ: Ինչ օրինակ բերել եմ՝ վերաբերում են օրինակ՝ Դավիթաշեն, Ավան, Մալաթիա և այլ հատվածներին, բայց դեպի կենտրոնին մոտ բնակարաններն ավելի են թանկացել, մոտավորապես 40 տոկոս գնաճ կա, դա պայմանավորված է դեֆիցիտով։ Ինչքան մոտենում ենք փոքր կենտրոնին, այնքան կառուցապատումը նվազել է, պահանջարկն էլ քանի որ մեծ է՝ գներն ավելի են թանկանում»:
Անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալության՝ Red invest group-ի հիմնադիր, «Կառուցապատողնետի հայկական ասոցիացիա» ՀԿ անդամ Արսեն Ավետիսյանի դիտարկմամբ էլ՝ դոլարի կուրսի նվազման պատճառով վաճառվող բնակարանների գները բնականաբար աճել են մոտ 18-20 տոկոսով, բայց դրամային արտահայտությամբ դրանք նույնն են մնացել, սա կարևոր է հասկանալ, մեր շուկայում խուճապ չկա, արհեստական թանկացումներ չկան:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ bit.ly/3R33EaE