Ցեմենտի արժեքը, մենաշնորհի արդյունքում խնդիրներ և անհարմարություններ ստեղծեց կառուցապատման շուկայում...

Ասոցիացիան, դեռևս 2019 թվականին, երբ «Պետտուրքի մասին օրենքում» ՀՀ կառավարությունն առաջարկեց փոփոխություններ, բարձրաձայնում էր հնարավոր խնդիրների մասին, որոնց, փաստացի, այսօր առերեսվում ենք:

Այս երեք տարիների ընթացքում՝ մենաշնորհի արդյունքում, ցեմենտի արժեքը 40 000 դրամից դարձավ ոչ միայն 50 000 դրամ, այլև շուկայում առաջացավ դեֆիցիտ՝ խնդիրներ և անհարմարություններ ստեղծելով կառուցապատման շուկայում:
 «Մենք՝ որպես Կառուցապատողների հայկական ասոցիացիա, կանխատեսում էինք խնդիրը դեռևս 2019 թվականին, սակայն, գործընկերներն ականջալուր չեղան մեզ: Մոտ մեկուկես ամիս առաջ, բարձրաձայնեցինք անդամների բողոքների մասին՝ համապատասխան գրություն հասցեագրելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարին», - նշում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը:
Նյութն ամբողջությամբ՝ bit.ly/3f1UVrx