«Կառուցապատման ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված» միջգերատեսչական աշխատանքային խումբը մեկ տարեկան է

«Կառուցապատման ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված» միջգերատեսչական աշխատանքային խումբը ձևավորվել է 2021 թվականի մարտի 18-ին՝ Ասոցիացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցության արդյունքում, գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ՝ ամենշաբաթյա կտրվածքով, և քայլ առ քայլ լուծում ենք կառուցապատման ոլորտի թե՛ օրենսդրական և թե՛ վարչարարության խնդիրները: 
Աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ պետական կառավարման մարմինների և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, ովքեր անմիջապես առնչվում են քաղաքաշինության ոլորտին առհասարակ և կառուցապատման ոլորտին՝ մասնավորապես: 
«Այսօր նշեցինք Կառուցապատման խնդիրների լուծման աշխատանքային խմբի գործունեության առաջին տարեդարձը». - Վահան Քերոբյանի անդրադարձը ⬇️

https://www.facebook.com/photo?fbid=367236362077653&set=a.272588108209146

eb383b29-6236-4c88-b210-7b5275762904 || ''