Հանդիպում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ...

Նամակին ի պատասխան՝ ս.թ. հունիսի 27-ին վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչների խումբը հանդիպում է ունեցել Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը, «Մանթաշյանց» գործարարներիմիությունը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «ԷքսպորտԱրմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ-ն օրեր առաջ բաց նամակ էին ուղղել ՀՀ Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանն ու Ֆինանսների նախարարությանը։

Նամակում, մասնավորապես, գործարարները իրենց մտահոգությունն էին հայտնել բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։

Նախարարները լսեցին բոլորի փաստարկները, քննարկվեց ստեղծված իրավիճակը, անդրադարձ եղավ դրա հնարավոր բացասական ազդեցություններին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս մեկանգամ հանդիպելու՝ ամփոփելու խնդիրներն ու ձևակերպելու հետագա անելիքները:

  • photo
  • photo
  • photo