Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի անդրանիկ նիստը

Կառուցապատողների հայկական ասոցիացիան ևս Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի անդամ է: Խորհրդի անդրանիկ նիստին Ասոցիացիայից ներկա է գտնվել Արայիկ Քուրդյանը։ 

Քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները վերհանելու, դրանց շուրջ քննարկումներ կազմակերպելու և միասնական լուծումներ առաջարկելու նպատակով ձևավորվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհուրդ: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 5-ին կայացել է խորհրդի անդրանիկ նիստը:
Ավելի քան 30 անդամից բաղկացած խորհրդի կազմում ընդգրկված են հեղինակավոր, փորձառու ճարտարապետներ, ինժեներներ, բնագավառի այլ մասնագետներ, ինչպես նաև Ճարտարապետների պալատի, Հայաստանի շինարարների միության և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ղեկավարները: Խորհրդի մասնագիտական քննարկմանն են դրվելու նաև քաղաքաշինական և ճարտարապետական առումով կարևորություն ներկայացնող քաղաքաշինական օբյեկտների, ճարտարապետական համալիրների ու կառուցապատման նախագծերը:
Առաջին նիստի ընթացքում քաղաքաշինական խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատման կանոնակարգման հարցին:
Քաղաքաշինական խորհրդի նիստերը լինելու են պարբերական:
  • photo