Ի՞նչ վիճակում են ապաստարաններն ու թաքստոցները, ի՞նչ աշխատանքներ են իրականացնում պատկան մարմինները. պարզաբանում են մասնագետները

Զարկերակ Լրատվականի հետ զրույցում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն էլ է անդրադարձել թաքստոցների հետ կապված նորակառույց շենքերում տիրող իրավիճակին.

«Գրեթե բոլոր նորակառույցներն իրենց մեջ ներառում են ավտոկայանատեղիներ ստորգետնյա հարկերում՝ առնվազն 1-ից մինչև 3 հարկ: Այդ տարածքներում կան օդափոխության համակարգեր, հրդեհաշիջման համակարգեր ու, ըստ էության, ցանկացած նկուղային տարածքներն ու ավտոկայանատեղիները կարող են ծառայել որպես թաքստոցներ:
Բայց, թե դրանք ինչքանով են համապատասխանում նախատեսված թաքստոցների տեխնիկական պայմաններին, ես չեմ կարող ասել»:
Սաքապետոյանի խոսքով՝ նախագծերով իրենց երբևէ չի պարտադրվել, որ օրինակ ստորգետնյա ավտոկայանատեղիները պետք է համապատասխանեն ինչ-որ նորմերի, որոնք սահմանված են թաքստոցների համար.
 «Կարող եմ ասել, որ նորակառույց շենքերն ունեն բոլոր պայմանները, որպեսզի պատերազմական այս կամ այն աղետի ժամանակ մարդիկ կարողանան այնտեղ պատսպարվել: Այն պահանջները, որոնք կառուցապատողի առջև դրվում են որպես քաղաքաշինական նորմեր բավարար են, որպեսզի այդ տարածքները ծառայեն որպես թաքստոցներ»:
Նյութն ամբողջությամբ՝ bit.ly/3rjnmDG