ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի էր ունեցել հանդիպում...

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, շարունակում է բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների մասին։

Օրերս ՀՀ քաղաքաշինության կոմիտեում տեղի էր ունեցել հանդիպում Կոմիտեի, Ֆինանսների, Արդարադատության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարությունների, Կադաստրի կոմիտեի պատասխանատուների, ինչպես նաև շահագրգիռ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը՝ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված արդյունավետ մեխանիզմներ մշակումն էր:
Հանդիպման ժամանակ դիտարկվել են հիմնական սկզբունքները, որոնց համաձայն պետք է մշակվեն բնակարանային ֆոնդի թարմացման ծրագրերը, շեշտադրվել է գործընթացին սեփականատերերի մասնակցության և ներդրումների ու գործարարության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:
Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է խնդրին ցուցաբերել համակարգային մոտեցում՝ առաջնորդվելով ընդհանուր քաղաքաշինական միջավայրի նորացման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման տրամաբանությամբ:
 Ավելին՝ https://bit.ly/3aWzbLB
  • photo
  • photo