Այսօր «Մանթաշյանց» ԳՄ գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ ստեղծված իրավիճակի պատճառով ապագան անկանխատեսելի է դարձել, ռիսկերի կառավարման մեխանիզմներ նույնպես չկան։
Շատ կառուցապատողների մոտ եկամտաբերության հարց է առաջացել, իսկ որոշ դեպքերում կարելի է խոսել անգամ վնասի մասին, ինչը մեծ վտանգներ է պարունակում` ընդհուպ մինչև խնդրահարույց սնանկություն։