Բաբկեն Թունյանի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում...

ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի լրամշակված տարբերակի ներկայացման շրջանակում։

Լրամշակման աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիան:
 Հավելենք, որ Կառավարության և ԱԺ մեր գործընկերների հետ եկել ենք համաձայնության, որ մինչ 2023 թվականի հուլիսի 1-ը պետք է մշակվեն համապատասխան օրենսդրական կառուցակարգեր, որոնք կկարգավորեն կառուցապատող-պետություն-համայնքային կառույցներ փոխհարաբերությունները, մասնավորապես, ժամկետների պահպանման ու մատուցվող ծառայության դիմաց վճարվող տուրքին համաչափ բարձր որակի ծառայության ապահովման տեսանկյունից, և որոնց համարժեք չլինելու դեպքում կգործեն պատասխանատվության համարժեք մեխանիզմներ: