Տեղեկացնում ենք, որ բնակելի թաղամասերում, բնակելի համալիրներում անհատական բնակելի տների կառուցապատմամբ զբաղվող կառուցապատողները բախվել են խնդրի՝ պայմանավորված օրենսդրական կարգավորումներով:
Մասնավորապես, խնդիրը վերաբերվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ՀՕ-239, ՀՀՊՏ 1998.08.10/17(50), ուժի մեջ՝ 01.01.1999, այսուհետ՝ Օրենսգիրք) 570.1 հոդվածի կարգավորումներին, այն է՝ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի առանձնահատկությունները, որում հիշատակված չէ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրի մասին:
Այս օրենքով պայմանավորված՝ կառուցապատողները չեն կարողանում իրականացնել վաճառքներ շինարարության փուլում՝ մինչև կառուցված անշարժ գույքի ավարտական ակտի ստացումը, իսկ գնորդներն էլ, իրենց հերթին, չեն կարողանում շինարարության փուլում ձեռք բերել անհատական բնակելի տան նկատմամբ գնման իրավունք:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն այս խնդրի կարգավորման ուղղությամբ ևս ակտիվ գործողություններ է իրականացնում և կարող ենք նշել, որ խնդիրն արդեն իսկ կարգավորման փուլում է:
Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ օրենքի փոփոխությունների շրջանառվող նախագիծը, որի ընդունաման արդյունքում խնդիրն ամբողջությամբ կկարգավորվի. այն է` կառուցվող անհատական բնակելի տները ևս կվաճառվեն գնման իրավունքի շրջանակում: 

Այս խնդրի հանգուցալուծումը հնարավոր չէր լինի առանց մեր օրենսդիր և գործադիր մարմինների գործընկերների, ովքեր ականջալուր եղան մեր կողմից բարձրացված հարցադրումներին և համատեղ փորձեցինք լուծումներ գտնել: