HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Ռեյտինգի մեթոդաբանություն

Կառուցապատողների ռեյտինգավորումն իրականացվում է մեր ընկերության կողմից մշակված սկզբունքներով` հիմնվելով անկախ և օբյեկտիվ գնահատականի վրա: Գնահատումը կատարվում է տարբեր չափորոշիչների միջոցով, որոնք խմբավորված են 4 հիմնական ուղղություններով, դրանք են`
- իրավաբանական
- տեխնիկական
- տնտեսական
- ճարտարապետական:


Նշված խմբերում ներգրավված են այն հիմնական մոտեցումները, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են կառուցապատման որակի, ռիսկայնության և հուսալիության վրա: Դրանց միջոցով մեր կայքի այցելուներին հնարավորություն է տրվում կազմել օբյեկտիվ կարծիք կառուցապատման հուսալիության մասին, հասկանալ, վերլուծել և կատարել ռացիոնալ ընտրություն այս կամ այն կառուցապատողի կողմից առաջարկվող անշարժ գույքի միավորի վերաբերյալ:
Ընտրելով համապատասխան անշ. գույքի միավորը (բնակարանը, առանձնատունը, պահեստային շինությունը և այլն)` դուք կարող եք տեղեկատվություն ստանալ տվյալ նախագծի շինարարության անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի, տեխնիկական թույլտվությունների առկայության մասին, կառուցապատումը իրականացնող ընկերության տնտեսական և ֆինանսական ցուցանիշների, ինչպես նաև կառույցի ճարտարապետական լուծումների, արտաքին տեսքի, տարածքում այգու, խանութների, մանկապարտեզի և դպրոցի տեղակայման մասին:


Find us on Facebook
դեպի վերև