HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Նորություններ

"Դվին" հյուրանոցը կկառուցվի մինչև 2014 թվականը

"Դվին" հյուրանոցը կկառուցվի մինչև 2014 թվականը

19.10.2011

Մինչև 2014 թ., գուցեև ավելի շուտ` "Դվին" հյուրանոցը կկառուցվի, այսօր` հոկտեմբերի 19-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

 

Այս լավատեսության հիմքը "Դվինի" սեփականատերերի ստանձնած նոր պարտավորություններն են, ըստ որի` պայմանագրով սահմանված ներդրումները չիրականացնելու դեպքում պետք է վճարվեն տույժեր չկատարված ներդրումների 10 տոկոսի չափով:

 

Հիշեցնենք, որ 2003 թ. հյուրանոցը 3 մլն դոլարով վաճառվել է "Կովկասյան կոմունիկացիոն խումբ" ընկերությանը, որի սեփականատերերից մեկը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ռուսական էստրադայի հայտնի աստղ Իոսիֆ Կոբզոնն է։ Գնորդը խոստացել էր 5 տարում կառուցել 5 աստղանի հյուրանոց՝ ներդնելով առնվազն 30 մլն դոլար, սակայն մինչ այսօր որևէ լուրջ ներդրում չի իրականացվել: 

 

Ա. Սահակյանի տեղեկացմամբ` նախկին պայմանագրում սահմանված էր միայն ներդրումների չափը, տույժեր ու տուգանքներ չկային:


Աղբյուրը` news.am