Նորություններ
Մինչև օգոստոսի 30-ը դադարեցվելու է երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով

21.07.2011
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, այսօրվանից` հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 30-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով: Պատճառն այն է, որ սկսվել են Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչև շինարարական աշխատանքների ավարտը Ծիծեռնակաբերդի խճուղով շահագործվող Երևանի ներքաղաքային երթուղիների աշխատանքը կազմակերպվելու է հետևյալ ուղեգծերով.
- ավտոբուսային հ.հ.19, 26, 33 և միկրոավտոբուսային հ.հ.62, 70, 74, 87, 102 երթուղիները Լենինգրադյան փողոցից երթևեկելու են Կիևյան-Օրբելու փողոցներով-Մարշալ Բաղրամյան պողոտայով-Պռոշյան-Պարոնյան փողոցներով-Մաշտոցի պողոտայով, այնուհետև գործող ուղեգծով.
- միկրոավտոբուսային հ.90 երթուղին Կիևյան փողոցից երթևեկելու է Հալաբյան փողոցով-Հրազդանի կիրճով-Աթենքի փողոցով-Ծովակալ Իսակովի պողոտայով, այնուհետև գործող ուղեգծով.
- միկրոավտոբուսային հ.110 երթուղին Սեբաստիայի փողոցից երթևեկելու է Ծովակալ Իսակովի պողոտայով-Վերֆելի (Կիլիկիա)-Աթենքի փողոցներով-Հաղթանակի կամուրջով, այնուհետև գործող ուղեգծով:
Աղբյուրը` news.am










